Ինչ անել կամ չանել
Մեզնից շատերի մոտ ի հայտ են եկել կորոնավիրուսի ախտանշաններ, սակայն ոչ բոլորս ենք թեստ հանձնել՝ ենթադրելով, որ այն պարզապես սեզոնային հիվանդություն է։ Երկու դեպքում էլ մենք վարակակիր ենք։
Ուստի խորհուրդ է տրվում անցնել ՊՇՌ թեստավորում՝ հասկանալու Ձեր առողջական վիճակը։
Վիրուսի առկայության դեպքում խորհուրդ է տրվում հետևել տվյալ կանոններին՝
Ինչ անել
- Պահպանել նախազգուշական միջոցները
- Պահպանել սոցիալական հեռավորությունը
- Դիմակը դնելուց առաջ լվացեք Ձեր ձեռքերը և այն դնելիս դիպեք միայն կապիչներին
- Եթե կարծում եք, որ դիմակը բավարար չէ, ծածկեք բերանը և քիթը ամուր կտորով, որպեսզի խուսափեք Ձեր շուրջը հազի կաթիլներ տարածելուց
- Հազացեք և փռշտացեք արմունկի մեջ
- Օգտագործեք ավելի քան 60%-անոց ալկոհոլ պարունակող ախտահանող միջոցներ
- Օգտագործեք շատ քանակությամբ տաք ջուր
- Պարբերաբար օդափոխեք սենյակը
- Չեղարկեք ատամնաբուժական, բժշկական և այլ հանդիպումները՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար
- Սրբեք բոլոր այն մակերեսները, որոնց դիպել եք
- Ընդունեք Vitamin C` վիտամինի անբավարարության դեպքում
- Սրբեք Ձեր հեռախոսը կամ համակարգիչը թաց անձեռոցիկներով կամ հատուկ ախտահանիչ միջոցներով
- Պաշտպանեք Ձեր իմունային համակարգը առողջ սննդի, դիետայի և բավարար քնի միջոցով
- Խուսափեք ալկոհոլի օգտագործումից
- Ուշադրություն դարձրեք շնչառությանը և բարձր ջերմությանը ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար
- Սահմանափակեք աղ և նատրիում պարունակող սննդի օգտագործումը
- Լուրջ ընդունեք սոցիալական հեռավորությունը և ինքնամեկուսացեք
Ինչ չանել
- Խուճապի մի՛ մատնվեք
- Մի՛ ճանապարհորդեք կամ մեկնեք արտերկիր
- Նույնիսկ փոքրագույն ախտանշանների դեպքում մի՛ շփվեք Ձեր ընտանի կենդանիների հետ
- Սպասքը կամ բաժակը մի՛ կիսեք ուրիշների հետ, այդ թվում նաև՝ ընտանիքի անդամների
- Մի՛ հաճախեք hանրային վայրեր, ինչպիսիք են՝ մարզադահլիճները, ռեստորանները, սրճարանները
- Ձեռքով մի՛ բարևեք և մի՛ գրկախառնվեք այլ մարդկանց հետ
- Մի՛ կիսեք Ձեր սնունդն ու ըմպելիքի տարան
- Մի՛ զլացեք դիմել մասնագետի, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը նախազգուշական նշաններ է ցուցաբերում
Տվյալ կանոնները կարող են շատ պարզ թվալ, սակայն դրանք կարևոր են՝ նվազեցնելու վարակի տարածման և վարակվելու վտանգը։