Նոր տիպի կորոնավիրու՞ս։

CoronaTest
3 min readFeb 8, 2021

--

Մինչ մարդկությունը պայքարում է հայտնի կորոնավիրուսի դեմ՝ աշխարհի որոշ հատվածներում արդեն հայտնվել նոր տարբերակներ, ինչպես և կանխատեսվում էր։

Ի՞նչ է հայտնի նոր տիպի կորոնավիրուսից։

Մեծ Բրիտանիայում ամենատարածված տարբերակը հայտնի է B.1.1.7 անվամբ և դեկտեմբերին կազմել է COVID-19-ի դեպքերի մոտ 60%-ը։ Այս տարբերակի մեջ բացահայտվել են 17 գենետիկ փոփոխություններ։
Չնայած նոր COVID-19 B117 վիրուսը մեծապես կենտրոնացած է Լոնդոնում, այն արդեն տարածվել է գրեթե ողջ Մեծ Բրիտանիայում, որն էլ համարվում է Դանիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում գրանցված դեպքերի աղբյուրը (այս մասին վկայում է համաճարակաբանական վիճակագրություններով զբաղվող Nextstrai հեղինակավոր նախագծի տրամադրած վիճակագրությունը)։

Ավելին, նոր վիրուսի տարբերակներ են հայտնաբերվել նաև Հարավային Աֆրիկայում, Բրազիլիայում (501.V2; Brazil P1)։ Գիտնականներն առավել մտահոգված են հարավաֆրկյան տարբերակով, որը նաև հայտնի է B.1.351 անվամբ և, ի տարբերություն այլ տարբերակների, ավելի արագ է տարածվում N501Y մուտացիայի շնորհիվ։

Մուտացիաները հաճախ վնասում են վիրուսին, իսկ որոշ փոփոխություններ կարող են դրանք դարձնել ավելի վտանգավոր։ Այս փոփոխված տարբերակները վտանգավոր են իրենց արագ տարածվելու ունակությամբ, ավելի կայուն են, օդում կամ մակերեսների վրա կարող են մնալ ավելի երկար, բարձրացնել վարակվելու հնարավորությունը, և ինչպես նախորդ վարակի դեպքում, այնպես էլ հիմա ռիսկային խմբի մեջ են մտնում տարեցները և խրոնիկ հիվանդություն ունեցող անձիք։

Ուստի չի բացառվում վարակվածների ընդհանուր թվի աճը, որն էլ, իհարկե, բացասականորենորեն կազդի հանրային առողջության վրա։

Ինչպե՞ս է դրսևորվում նոր վարակը։

Մուտացիան ազդում է վիրուսի սպտակուցի վրա, և այդ փոփոխության պատճառով վարակն ավելի ամուր է կպչում օրգանիզմի բջիջներին քթի, թոքերի և օրգանիզմի այլ մասերում՝ առաջացնելով COVID-19-ի հիվանդության մուտացված տարբերակը:

Հետևյալ ախտանշաններն առավել տարածված են COVID-ի նոր տարբերակում․

  • Գլխացավ
  • Հոգնածություն
  • Հազ
  • Մկանային ցավ
  • Շնչառական դժվարություններ
  • Ախորժակի կորուստ

Վարակվածների մոտ հոտի կամ համի կորուստն ավելի հազվադեպ է։

Ի՞նչ արագությամբ է այն տարածվում։

Ենթադրվում է, որ վիրուսի փոփոխված տարբերակը կա՛մ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում գտնվող հիվանդի օրգանիզմում, կա՛մ ներմուծվել է մի երկրից, որն ունի կորոնավիրուսային մուտացիաները վերահսկելու ցածր ունակություն:

Առաջին անգամ այն հայտնաբերվել է սեպտեմբերին։ Նոյեմբերին Լոնդոնում գրանցված դեպքերի շուրջ քառորդ մասը և դեկտեմբերի կեսերին գրանցված դեպքերի գրեթե երկու երրորդն արդյունք էին վիրուսի մուտացիայի: Մուտացված տարբերակին են վերագրվում նաև արևելյան և հարավային Անգլիայում COVID-19 արձանագրված դեպքերի մեծ մասը։ Այժմ գիտնականները փորձում են հաշվարկել՝ ինչ արագությամբ են տարածվում այս նոր տարբերակները։ Ըստ երևույթին, B117-ը տարածվում է 2 անգամ ավելի արագ, քան Վուհանում առաջացած վիրուսը։ Այլ կերպ ասած՝ այս նոր վարակը տարածվում է բավականին արագ և կարող է լինել շատ ավելի վտանգավոր, քան դրա նախնական տարբերակը։

Ինչպե՞ս պաշտպանվել մուտացված տարբերակներից։

Գիտականները խրախուսում են ձեռնարկել նույն այն միջոցները, ինչ նախնական վիրուսի ժամանակ․

  • Հեռու մնալ հասարակական վայրերից, մասնավորապես՝ փակ վայրերից
  • Ախտահանել մակերեսները և առարկաները, որոնց հաճախ եք դիպչում
  • Խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց
  • Փռշտալիս փակել քիթը և բերանը արմունկով
  • Հաճախակի լվանալ ձեռքերը
  • Կրել դիմակ

Ախտանշանների դեպքում դիմել բժշկի․ անհրաժեշտության դեպքում՝ թեստավորվել։

Այսպիսով, կորոնավիրուսի մուտացված տարբերակները շարունակում են տարածվել, ավելին, տարածվում են բավականին մեծ արագությամբ և կարող են լինել է՛լ ավելի վտանգավոր, քան նախնական COVID-19-ը։

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

CoronaTest
CoronaTest

Written by CoronaTest

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.

No responses yet