Sign in

ՊՇՌ, Անտիգեն և Հակամարմին թեստերի տարբերությունը

Անցած տարվա ընթացքում ամբողջ աշխարհը ստիպված էր գործել համավարակի պայմաններում։ COVID-19-ն իր վաղ փուլում ցնցեց առողջապահական համակարգը և, ի վերջո, վերածվեց համաշխարհային տնտեսական մարտահրավերի։

Միակ եղանակը համավարակը կանխելու՝ թեստավորում անցնելն է։
Սակայն ինչպե՞ս տարբերել դրանց և հասկանալ, թե որ թեստն է Ձեզ անհրաժեշտ։

Մեր հոդվածը կտա պարզ բացատրություն դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։

COVID-19-ի համար նախատեսված են դիագնոստիկ և սքրինինգային թեստերը։
Դիագնոստիկ թեստերը՝ ՊՇՌ-ն, անտիգենը, ախտորոշիչ թեստեր են, որոնք պարզում են կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը՝ ՌՆԹ-ն

ՊՇՌ

ՊՇՌ թեստերը ստուգում են COVID-19-ի առկայությունը վաղ շրջանում։
Ունեն 95% զգայունություն և անկախ նրանից, թե հիվանդը ունի կորոնավիրուսի ախտանշաններ, թե ոչ, այն ցույց կտա որպես “վարակված”, քանի դեռ զոնդի վրա կա վիրուսի ՌՆԹ։
Պատասխանները լավագույն դեպքում պատրաստ են լինում մեկ օրվա ընթացքում՝ երկու տարբերակով՝ դրական և բացասական։
ՊՇՌ թեստերի արդյունքները ընդունվում են ավիաընկերությունների կողմից՝ ճանապարհորդական նպատակով։

ՊՇՌ թեստավորման ընթացակարգը՝

  • Հիվանդը նստում է աթոռի վրա՝ գլուխը թեթևակի հետ պահելով
  • Կատարվում է նմուշառում՝ հիվանդի քթից և կոկորդից՝ բամբակը պտտելով քթում և կոկորդում
  • Նմուշը հավաքվում է 15 վայրկյանվա ընթացքում

Անտիգեն

Այն օգտագործվում է ակտիվ վարակի արագ ախտորոշման և սպիտակուցների հայտնաբերման համար։ Կիրառվում է աշխատավայրերում, ավիաընկերություններում և, առհասարակ, բոլոր այն վայրերում , որտեղ պետք է կատարել արագ և պարբերաբար ստուգումներ։
Անտիգենն ունի 99,68% զգայունություն և կարող է հայտնաբերել վիրուսը 15–30 րոպեի ընթացքում և աշխտորոշում է վարակը միայն քթից։

Հակամարմին

Հակամարմին թեստերը սքրինինգային թեստեր են, որոնք հայտնաբերում են վիրուսի նկատմամբ ձեռք բերած IgG և IgM հակամարմինները։

IgM հակամարմինն արտադրվում է, երբ օրգանիզմը պայքարում է այս կամ այն վիրուսի դեմ։
Եթե օրգանիզմն արտադրում է IgM հակամարմինները, նշանակում է, որ Դուք կամ դեռ վարակված եք կամ նոր եք վերականգվում COVID-19 վիրուսից։

IgG հակամարմինը հայտնաբերում է հիվանդի իմունային համակարգի արտադրած հակամարմինները՝ նախնական ախտանիշները ցույց տալուց 14 օր անց: Եթե Ձեր օրգանիզմն արտադրում է IgG հակամարմիններ,ուրեմն Դուք վիրուսի դեմ իմունիտետ ունեք:
Այնուամենայնիվ, դեռ անհայտ է, թե որքանով են այս հակամարմինները պաշտպանում վերավարակից:

Հակամարմնի թեստավորման ընթացակարգը

Հակամարմին թեստերը կատարվում են արյան կաթիլների վերցմամբ, և պատասխանները հիմնականում պատրաստ են լինում 15 րոպեի ընթացքում։

Ըստ էության, ոչ մի թեստ 100% ճշգրիտ չէ:
Ճշգրտության վրա ազդում են թեստի ժամանակացույցը, փորձարկման տեխնոլոգիան, նմուշների հավաքումը, թեստի առանձնահատկությունները և շատ այլ գործոններ:

Եվ այսպես՝

ՊՇՌ-ն քիթ-կոկորդից նմուշառմամբ ախտորոշում է վիրուսի առկայությունը վաղ շրջանում։ Արդյունքները պատրաստ են լինում 24 ժամվա ընթացքում։
Այն ընդունվում է ավիաընկերությունների կողմից՝ ճանապարհորդական նպատակով։
Անտիգենը ևս ստուգում է վիրուսի առկայությունը վաղ շրջանում, սակայն, ի տարբերություն ՊՇՌ թեստերին, նմուշառումը կատարվում է քթից, իսկ արդյքունքները պատրաստ են լինում 15–30 րոպեի ընթացքում։
Հակամարմին թեստը հայտնաբերում է առկա հակամարմինները, որոնք արտադրվում են Ձեր իմունային համակարգի կողմից ՝ ի պատասխան վիրուսի: Արդյունքները պատրաստ են լինում 15 րոպեում:

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store