Արագ և դանդաղ պանդեմիա

CoronaTest
4 min readMar 10, 2021

--

Կորոնավիրուսի համաճարակի առաջին դեպքերը սկսվեցին գրանցվել դեռ 2019թ-ի դեկտեմբերի 31-ից, և վարակը շարունակում է տարածվել անգամ 2021թ-ին։
Համաճարակը կարող է զարգանալ արագ և դանդաղ ընթացքով, իսկ զարգացման ընթացքը կախված է այն բանից, թե ինչպես ենք բոլորս արձագանքում վարակի բռնկման առաջին օրերից:
Ինչպես Կորոնավիրուսի օրնակով տեսանք, արագ համաճարակը կարող է ունենալ սարսափելի հետևանքներ և խլել շատ մարդկանց կյանքեր: Իսկ դանդաղ համաճարակը անգամ չի հիշվի պատմության գրքերում: Արագ համաճարակի ամենավատ սցենարը սկսվում է վարակի շատ արագ տեմպից, երբ դրա դանդաղեցման համար չկան հակազդող միջոցներ:

Ինչու՞ է վտանգավոր արագ համաճարակը

Արագ համաճարակի պայմաններում շատ մարդիկ միաժամանակ հիվանդանում են:
Եթե ​​թվերը չափազանց մեծ են, առողջապահական համակարգերը դառնում են անկարող այն կարգավորել: Չկան բոլորին օգնելու համար բավականաչափ ռեսուրսներ, ինչպիսիք են` բժշկական անձնակազմը կամ սարքավորումները, օդափոխիչները։ Նման իրավիճակներում մարդիկ մահանում են չբուժված: Եվ քանի որ ավելի շատ բուժաշխատողներ իրենք են հիվանդանում, առողջապահական համակարգերի կարողություններն էլ ավելի են ընկնում:
Եթե ​​թվերը չափազանց մեծ են, առողջապահական համակարգերը դառնում են անկարող այն կարգավորել: Չկան բոլորին օգնելու համար բավականաչափ ռեսուրսներ, ինչպիսիք են` բժշկական անձնակազմը կամ սարքավորումները, օդափոխիչները։ Նման իրավիճակներում մարդիկ մահանում են չբուժված: Եվ քանի որ ավելի շատ բուժաշխատողներ իրենք են հիվանդանում, առողջապահական համակարգերի կարողություններն էլ ավելի են ընկնում: Նման սցենարում մահվան դեպքերը զգալիորեն աճում են:

Այս ամենից խուսափելու համար պետք է անել ամեն հնարավոր բան՝ արագ համաճարակը դանդաղ համաճարակի վերածելու համար:
Համաճարակը կարող է դանդաղել, եթե սկզբնական փուլում նրան տան ճիշտ պատասխան։ Արագ արձագանքի դեպքում կարող են բուժվել վարակվածների մեծ մասը, չի առաջանա ծանրաբեռնվածություն հիվանդանոցներում և չի վտանգվի բժիշկների կյանքը։
Մինչ հատուկ պատվաստանյութերի անցնելը, մենք բոլորս պետք է հետևենք հատուկ սահմանված կանոններին և գործենք որպես սոցիալական պատվաստանյութ։
Մարդկության պատմության ընթացքում գրանցվել են բարձր վարակելիության և մահացության ցուցանիշ ունեցող համաճարակներ:

Դրանցից որոշներն են՝

  • 1331–1353 թվ, Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, “Սև մահ” 75–200 միլիոն մահ
  • 1545–1548 թվ, Մեքսիկա, Կոկոլիզտլիի համաճարակ , 5–15 միլիոն մահ
  • 1918–1920թվ, ամբողջ աշխարհով, “Իսպանական գրիպ”, 100,000,000-ից ավել մահ
  • 1957–1958 թվ, ամբողջ աշխարհով, “Ասիական գրիպ” , 2,000,000 մահ
  • 1960-ական թվ, ամբողջ աշխարհով, “ՄԻԱՎ/ՁԻԱՀ” համաճարակ, 30,000,000 մահ
  • 2013–2016 թվ, Արևմտյան Աֆրիկա, “Էբոլա վիրուս”, 11,300 մահ
  • 2019–2021 թվ, Չինաստան, “SARS CoV-2” կորոնավիրուս, 116 միլիոն վարակվածներ, 2,57 միլիոն մահ

Ո՞րն է կարանտինի կարևորությունը

COVID-19 համաճարակը տարածվել է տագնապալի արագությամբ ՝ վարակելով միլիոնավոր մարդկանց, փակուղու մեջ դնելով ողջ տնտեսական ակտիվությունը:
Մտահոգությունները մատակարարման և արտադրական խնդիրներից տեղափոխվել են բիզնեսի ոլորտում ծառայությունների նվազման: Համաճարակն առաջացրեց պատմության մեջ ամենամեծ գլոբալ անկումը, որի ժամանակ համաշխարհային բնակչության մեկ երրորդից ավելին հայտնվել էր կարանտինի մեջ։
Այս համաճարակի ժամանակ «կարանտին» բառն ավելացավ յուրաքանչյուրիս բառապաշարի մեջ։
Զանգվածային կարանտինի հիմնական նպատակը հիվանդության տարածման կորի հարթեցումն է: Այս կորը կանխատեսում է մարդանց այն թվաքանակը, ովքեր պիտի վարակվեն կորոնավիրուսով։ Կտրուկ կորը ցույց է տալիս ավելի կարճ ժամանակահատվածում հիվանդության տարածումը:

Կախված տարածման արագությունից՝ կորը կարող է ստանալ տարբեր ձևեր։ Այս կորը կարող է ունենալ երկու ընթացք՝ կտրուկ վերելք և կտրուկ անկում։
Կտրուկ վերելքը կհանգեցնի առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության (ինչպես դա վերջերս նկատվեց Իտալիայում, COVID-19-ի բռնկման ժամանակ): Կտրուկ վերելք ունեցող համաճարակը հատկապես վտանգավոր է Հնդկաստանի նման բնակչության մեծ խտություն և սահմանափակ առողջապահական հաստատություններ ունեցող երկրների համար: Այնուամենայնիվ, կտրուկ կորը կարող է ունենալ նաև կտրուկ անկում։ Այս սցենարում, վարակը ազդում է այնքան մարդու վրա, որքան հնարավոր է, իսկ դեպքերի թիվը նվազում է բավականին արագ տեմպերով:

Այսպիսով, համաճարակի հաղթահարման համար առաջին հերթին անհրաժեշտ է կորի թուլացման միջոցով դանդաղեցնել վարակի տարածման տեմպը. կվարակվեն նույն քանակի մարդիկ, բայց ավելի երկար ժամանակահատվածում, ինչը հանգեցնում է առողջության համակարգի պահպանման ավելի քիչ սթրեսի, և կարող է ժամանակ տրամադրել գիտնականներին՝ որոնելու վերջնական բուժման եղանակներ, այն է՝ հակավիրուսային դեղամիջոցը կամ պատվաստանյութը:

Արդեն բոլորս էլ գիտենք, որ համաճարակի ժամանակ վտանգավոր է այցելել հանրային վայրեր, ինչպիսիք են՝ սրճարանները, մարզասրահները, հիվանդանոցները, անգամ լաբորատորիաներ՝ թեստավորվելու։ Իհարկե, հարց է առաջանում՝ ինչպես թեստավորվել կորոնավիրուսի համար, այն դեպքում, երբ թույլ չի տրվում դուրս գալ տնից։ Նման պարագայում խրախուսվում է տնայցով ծառայությունը, երբ հենց բուժաշխատողն է մոտենում և տանը կատարում համապատասխան նմուշառում։ Այսպիսով՝ զերծ եք մնում այլ անձանց հետ շփումից, հերթերից և կուտակումներից։ Նման ծառայությունները գործում են ի նպաստ հանրության առողջության և անվտագնության և կարող են մեծապես բարելավել երկրի համաճարակային դրությունը։

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

CoronaTest
CoronaTest

Written by CoronaTest

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.

No responses yet

Write a response