Ի՞նչ է պետք իմանալ պատվաստման մասին

Պատվաստանյութը դեղամիջոց է, որը մարմնի իմունային համակարգը պատրաստում է հիվանդության դեմ պայքարին։
Պատվաստանյութերը նախատեսված են ոչ թե հիվանդությունները բուժելու, այլ դրանք կանխելու համար: COVID-19-ի համար պատվաստումը կարևոր միջոց է, որը կարող է օգնել վերադառնալ կյանքի բնականոն հունին։

Սովորաբար պատվաստումից հետո երկու շաբաթ անց միայն օրգանիզում կառաջանա պաշտպանիչ ռեակցիա և այն անձեռնմխելի կդառնա COVID-19-ի նկատմամբ: Այդպիսով հնարավոր է նաև անձի՝ պատվաստումից առաջ կամ անմիջապես հետո վարակվելը COVID-19-ով, քանի որ պատվաստանյութը դեռ բավարար ժամանակ չի ունեցել պաշտպանություն ապահովելու համար:

Շատերը կարծում են, թե պատվաստանյութերն աշխատում են վահանի նման և բջիջներն ամբողջությամբ պաշտպանում վարակվելուց, մինչդեռ պատվաստանյութը մարդկանց պաշտպանում է հիվանդությունից, այլ ոչ վարակից։ Եթե պատվաստանյութը 95%-ով արդյունավետ է, ապա պատվաստվողների մոտ 95%-ը ապահովագրված են հիվանդանալուց, իսկ մնացած 5%-ը կարող են վարակվել և հիվանդանալ, սակայն հոսպիտալացվելու հավանականությունը բավականին ցածր է։

Յուրաքանչյուրիս իմունային համակարգ որոշակիորեն տարբերվում է, ուստի պատվաստվելուց հետո նույնպես կարող ենք վարակվել, սակայն լուրջ հիվանդանալու հավանականությունը գրեթե զրոյական է։

Պատվաստումը մեզ ամբողջությամբ չի ապահովագրում վարակվելուց, սակայն հսկայական առավելություն է տալիս կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու առումով։ Անկախ իմունային համակարգի պատասխանի ինտենսիվությունից՝ պատվաստման դեպքում Ձեր օրգանիզմն ավելի հեշտ կպայքարի վարակի դեմ, քան առանց պատվաստման։

Զանգվածային պատվաստման առաջին ծրագիրը մեկնարկել է 2020թ․ դեկտեմբերի սկզբին, իսկ արդեն 2021թ․ փետրվարի 15-ի դրությամբ կատարվել էր 175,3 միլիոն չափաբաժին պատվաստում։
Ներկայումս հայտնի են հետևյալ պատվաստանյութերը․

  1. Pfizer-BioNTech COVID-19
  • գիտական անվանումը՝ BNT162b2
  • արտադրողներ՝ Pfizer, Inc., և BioNTech
  • պատվաստանյութի տեսակ՝ mRNA
  • ներարկման չափաբաժինը՝ 2 ներարկում 21 օր տարբերությամբ
  • տարիքային սահմանափակում՝ 16 տարեկան և բարձր
  • արդյունավետությունը՝ 95%
  • բարդույթներ՝ ի հայտ են գալիս պատվաստումից 1–2 օր հետ

Pfizer — BioNTech COVID‑19 պատվաստանյութ․
2020թ․ մայիսից Pfizer դեղագործական ընկերությունը գերմանական BioNTech ընկերության հետ Միացյալ Նահանգներում ձեռնարկեց պատվաստանյութերի փորձարկումները և արտադրությունը։ Այժմ Pfizer — BioNTech COVID‑19 պատվաստանյութը գործածության մեջ է ավելի քան 30 երեկրում (Գերմանիա, Հունգարիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Իսպանիա, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Չեխիա, Դանիա, Բուլղարիա, Կանադա, ԱՄԷ, Հունաստան, Քաթար), վաճառվում է Comirnaty ապրանքանիշի ներքո, հիմնված է mRNA պատվաստանյութի վրա։

2. Moderna

  • գիտական անվանումը՝ mRNA-1273
  • արտադրող՝ ModernaTX, Inc.
  • պատվաստանյութի տեսակ՝ mRNA
  • ներարկման չափաբաժինը՝ 2 ներարկում 28 օր տարբերությամբ
  • տարքային սահամանափակում՝ 18 տարեկան և բարձր
  • արդյունավետությունը՝ 94.1%
  • բարդույթներ՝ ի հայտ են գալիս պատվաստումից 1–2 օր հետո

Moderna-ն արտադրվել է Մասսաչուսեթս նահանգում գտնվող բիոտեխնիկական ընկերության կողմից։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին նրան տրվեց արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն Միացյալ Նահանգների սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից։

3. Johnson & Johnson (J&J)

  • գիտական անվանումը՝ JNJ-78436735
  • արտադրող՝ Johnson & Johnson (J&J) դեղագործական ընկերություն
  • պատվաստանյութի տեսակ՝ վիրուսային վեկտոր
  • ներարկման չափաբաժին՝ 1 ներարկում
  • տարիքային սահմանափակում՝ 18 տարեկան և բարձր
  • արդյունավետություն 66–72/85%

Johnson & Johnson (J&J)-ը ամերիկյան կազմակերպություն է, որն արտադրում է բժշկական սարքեր, դեղագործական և սպառողական ապրանքներ։ Պատվաստանյութը մոտ 77% -ով արդյունավետ է կանխարգելելու COVID-19-ի ծանր կամ կրիտիկական ձևերը պատվաստումից առնվազն 14 օր անց, և 85% -ով` պատվաստումից 28 օր անց, ինչը նշանակում է, որ պատվաստանյութն իր ազդեցությունը թեղնում է որոշակի ժամանակի ընթացքում։

4. Sputnik 5 ռուսական պատվաստանյութն աշխարհում առաջին լիցենզավորված պատվաստանյութերից է: Ռուսաստանում ընթացող Sputnik 5-ի կլինիկական փորձարկումները ներգրավել են ավելի քան 31,000 կամավորներ, որի արդյունքն էլ արդյունավետության հաստատման հիմք է հանդիսացել:

  • Sputnik 5- ն արդեն գործածության մեջ է ավելի քան 50 երկրներում
  • Անցել է առնվազն 6 փորձարկումներ Ռուսաստանում, Հնդկաստանում, Վենեսուելայում, Բելառուսում և Արաբական Միացյալ Էմիրություններում
  • Հաստատված է արտակարգ իրավիճակներում օգտագործման
  • Արդյունավետությունը հասնում է մինչև 90/91,6 %-ի

5. EpiVacCorona- Ռուսական արտադրության պատվաստանյութ է, որը հիմնված է քիմիապես սինթեզված անտիգենի վրա։ Անտիգենի շնորհիվ մարդու իմունային համակարգը վիրուսի նկատմամբ հակամարմիններ է արտադրում։ EpiVacCorona- ի փորձարկումները շարունակվում են, արդյունքները սպասվում են ոչ շուտ, քան 2021 թվականի մայիսին։ Սակայն ըստ նախնական տվյալների՝ պատվաստանյութն ունի 100%-անոց արդյունավետություն։

6. Ռուսական արտադրության CoviVac-ը թիրախավորում է վիրուսն ամբողջությամբ՝ ազդելով ինչպես դրա արտաքին մասի՝ կեղևի, այնպես էլ ներսի՝ գենետիկ նյութի վրա։ Իր այս առանձնահատկության շնորհիվ, ըստ հեղինակների, այս պատվաստանյութը կարող է բավականին արդյունավետ լինել մուտացված տարբերակների դեմ պայքարում։

Մեր հոդվածում տվել ենք նաև պատվաստման վերաբերյալ հուզող հարցերի պատասխանները․

Հաճախակի տրվող հարցեր․

1․ Որո՞նք են պատվաստումից հետո ամենատարածված կողմնակի ազդեցությունները․

Պատվաստվելուց հետո դուք կարող եք ունենալ որոշ բարդություններ, որոնք նորմալ նշաններ են այն մասին, որ Ձեր մարմինը կառուցում է պաշտպանություն:

Ահա ամենատարածված կողմնակի ազդեցությունները.

  • ցավ և այտուցվածություն
  • ջերմություն
  • սարսուռ
  • հոգնածություն
  • գլխացավ

Այս կողմնակի ազդեցությունները կարող են ազդել առօրյա գործունեություն կատարելու Ձեր ունակության վրա, սակայն դրանք վերանում են մի քանի օրվա ընթացքում:

2․ Պատվաստումից հետո ո՞ր դեպքում դիմել բժշկի:

Ձեր բժշկին կարող եք դիմել հետևյալ պարագաներում․

  • Եթե պատվաստումից 24 ժամ հետո ​​կարմրությունը կամ այտուցվածությունն ուժգնանում են
  • Եթե կողմնակի ազդեցություններն անհանգստացնում են կամ մի քանի օր շարունակ զգացողություն կա, որ դրանք չեն անհետանում

3․ Կարո՞ղ են արդյոք պատվաստվել հղիները:

Այո․ ներկայումս չկա որևէ ապացույց, որ COVID-19 պատվաստումից առաջացած հակամարմինները հղիության հետ կապված որևէ խնդիր են առաջացնում:

4. Պե՞տք է պատվաստվել, եթե ներկայումս հիվանդ եք COVID-19-ով:

Ոչ․ այն անձինք, ովքեր ունեն COVID-19 ախտանիշներ, այնպես ինչպես ախտանիշներ չունեցող անձինք, պետք է սպասեն մինչև կազդուրվելը, կամ մեկուսացման դադարեցումը և ապա պատվաստվեն:

Եվ այսպես, պատվաստանյութերն օգնում են ձեռք բերել անձեռնմխելիություն վարակի նկատմամբ, նախքան դրա ներթափանցումն օրգանիզմ։ Ինչպես նաև, երբ Ձեր իմունային համակարգը սովորի՝ ինչպես պայքարել հիվանդության դեմ, այն կարող է Ձեզ պաշտպանել երկար տարիներ։

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.