Sign in

Ի՞նչ է հայտնի նոր մուտացիաների մասին:

«Ակնհայտ է, որ ինչ-որ բան է տեղի ունենում այս մուտացիայի հետ և կարծում եմ՝ առկա է հստակ էվոլյուցիոն գործընթաց», — վարակաբան Ջերեմի Քամիլ, Լուիզիանայի պետական համալսարանից, B.1.1.7 տարբերակի վերաբերյալ:

Ամբողջ աշխարհում արդեն տարածվել են SARS-CoV-2-ի բազմաթիվ տարբերակներ՝ մասնավորապես.

  • Միացյալ Թագավորությունում․ տարբերակը հայտնի է B.1.1.7 անվամբ

Յուրաքանչյուր վիրուս հակում ունի ժամանակի ընթացքում փոփոխվելու, ուստի զարմանալի չէ, որ կորոնավիրուսը ևս մուտացիայի է ենթարկվում:
Երբ Covid-19-ի նման վիրուսը ներթափանցում է օրգանիզմ, այն սկսում է արագ բազմանալ: Ամեն բազմացման հետ, բարձրանում է վիրուսի փոփոխության հավանականությունը։ Այս գործընթացը կոչվում է մուտացիա: Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխություն է, որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները կարող են առաջանալ բջիջների բաժանման ժամանակ ԴՆԹ-ի կրկնօրինակման սխալներից։ Հավանական է, որ ավելի շատ շտամներ (տարբերակներ) առաջանան, և հնարավոր է նաև, որ նոր շտամները մեկը մյուսին խառնվելով՝ ստեղծեն այլ տարբերակներ:

Կորոնավիրուսի բրիտանական տարբերակը

Կորոնավիրուսի մեծբրիտանական B.1.1.7 կամ 20I / 501Y.V1, VOC 202012/01 տարբերակը հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 70 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Դանիայում, Նիդեռլանդներում:

Այն առաջին անգամ հայտնաբերվել է Քենթում ՝ 2020 թվականի սեպտեմբերին և Մեծ Բրիտանիայում դեպքերի կտրուկ աճը կապում են հենց այս տարբերակի հետ:
Ըստ 2021 թվականի հունվարին բրիտանացի գիտնականների հաղորդումների՝ B.1.1.7 տարբերակը, համեմատած այլ տարբերակների հետ, ունի մահվան ռիսկի բարձր ցուցանիշ:

Լրացուցիչ հետազոտություններ են տարվում այս տարբերակի ռիսկերն ավելի լավ հասկանալու համար: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավանական է, որ B117 տարբերակը հոսպիտալացման և մահվան ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան նախնական շտամը և կարող է ունենալ մինչև 30% մահացության ռիսկ:

Ավելի լավ պատկերացնելու համար․ եթե նախնական շտամի դեպքում 60 տարեկան անձանց մոտ մահացության ռիսկը 1000-ից 10-ն էր, ապա այժմ՝ 13–14-ը։

Ենթադրվում է, որ այս տարբերակը 30–70%-ով ավելի փոխանցելի է, հավասարապես վտանգված են բոլոր տարիքային խմբերը՝ անկախ առողջական վիճակից։

Կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակը

Հարավաֆրիկյան տարբերակը, որը հայտնի է 20H / 501Y.V2 կամ B.1.351 անվամբ, առաջացել է անկախ B.1.1.7 և P.1 տարբերակներից, սակայն պարունակում է դրանց մուտացիաները։ Այս տարբերակին վերագրվող դեպքերը հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայից դուրս գտնվող բազմաթիվ երկրներում:
Ինչպես նախնական վարակի դեպքում, ռիսկն ամենաբարձրն է տարեց կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ, սակայն այս դեպքում այն կարող է թիրախավորել նաև երիտասարդներին։

Ենթադրվում է, որ հարավաֆրիկյան շտամն ավելի մահացու չէ, քան նախնական շտամը, բայց հայտնի է, որ տարածվում է առավել արագ:

Հարավաֆրիկյան տարբերակի տարածումը փորձելու և վերահսկելու համար լրացուցիչ փորձարկումներ են կատարվում այն ​​վայրերում, որտեղ հայտնաբերվել են դեպքեր: Տվյալ տարբերակի որոշ փոփոխություններ ներառում են վիրուսի ցողունային սպիտակուցի վրա՝ այն մասի, որով վիրուսը մտնում է մարդու բջիջներ։

Քանի որ COVID-ի դեմ պայքարի համար նախատեսված պատվաստանյութերը ազդում են ցողունային սպիտակուցի վրա, փորձագետներին մտահոգում է, որ մուտացիաները կարող են չենթարկվել պատվաստանյութերի ազդեցությանը:

Կորոնավիրուսի բրազիլական տարբերակը

Կորոնավիրուսի մեկ ուրիշ տեսակ, որն առաջին անգամ հայտնաբերվել է Բրազիլիայից ժամանած ճանապարհորդների մոտ, այժմ հասել է նաև Մեծ Բրիտանիա: Բրազիլական տարբերակը հայտնի է P.1 անվամբ։ Այն ունի 17 եզակի մուտացիա, երեքը՝ սպիտակուցի ընկալիչների միացնող տիրույթում: Այժմ P1-ը շատ տարածված է Բրազիլիայի Ամազոնաս նահանգում հայտնաբերվել է Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում:Բրազիլիական տարբերակն ավելի մահացու չէ, սակայն տարածվում է կայծակնային արագությամբ։ Չնայած դեռևս չկան ապացույցներ, որ այս տարբերակն ավելի ծանր հիվանդություն է առաջացնում, հավանաբար հենց այս տարբերակն է նպաստել վերավարակների ալիքին Ամազոնաս նահանգի ամենամեծ քաղաք Մանաուսում։ Քաղաքի թթվածնային կայանների անբավարար համախառն հզորությունը ներկայիս մտահոգություններից մեկն է․ մարդիկ շնչահեղձությունից մահանում են թթվածնի պակասի պատճառով: Իրավիճակն ավելի բարդ է նահանգի գյուղական բնակավայրերում։

Մանաուսում կատարված թեստավորման նմուշների 42%-ում հայտնաբերվել է P1 տարբերակը։ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ նահանգի բնակչության մոտ 75%-ը վարակվել էր SARS-CoV2– ով: Այնուամենայնիվ, դեկտեմբերի կեսերից սկսած, տարածաշրջանում դեպքերի թվի աճ է նկատվում:

Ավելին, եթե հունվարի առաջին շաբաթվա ընթացքում Tefé քաղաքում COVID-19 թթվածնային բուժման կարիք ուներ հիվանդների մեկ երրորդը, ապա արդեն երկու շաբաթ անց այդ թիվը հասավ երկու երրորդի: Այսպիսով, ոչ միայն ավելանում է հիվանդների թիվը, այլ նաև վատթարանում է նրանց վիճակը՝ տանելով դեպի ավելի աղետալի հետևանքների: Այս տարբերակի ի հայտ գալը մտահոգություններ է առաջացնում բնակչության SARS-CoV-2-ի վերավարակման, փոխանցելիության կամ հավանական աճի վերաբերյալ:

Կորոնավիրուսի B1.525 տարբերակը

Պարզ չէ, թե որտեղից է առաջացել B1.525 տարբերակը, սակայն այն արդեն հայտնաբերվել է 10 երկրներում, այդ թվում ՝ Դանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։ Մեծ Բրիտանիայում մինչ այժմ հայտնաբերվել է 32 դեպք: B1.525 տարբերակը նմանություններ ունի B117 և B351 տարբերակներին: Այս մուտացիան կարող է վիրուսը դարձնել ավելի փոխանցելի և ավելի դիմացկուն օրգանիզմի իմունային համակարգի նկատմամբ:

Ամենավաղ դեպքերը թվագրվել են դեկտեմբերին և աճել են Մեծ Բրիտանիայում և Նիգերիայում: Ենթադրվում է՝ B1525 մուտացիան պարունակում է E484K մուտացիա, որն օգնում է վիրուսին խուսափել օրգանիզմում արտադրվող հակամարմիններից:

Ինչ հետևանքներ կարող են ունենալ այս տարբերակները․

  • Մարդկանց մեջ ավելի արագ տարածվելու ունակություն:
    Արդեն ապացուցված է, որ այս նոր մուտացիաներն ունեն ավելի արագ տարածվելու ունակություն, քան SARS-CoV-2-ը: Լաբորատորիայում կատարված ապացույցները ցույց են տալիս, որ մարդու շնչառական էպիթելի բջիջներում 614G մուտացիաներն ավելի արագ են տարածվում ՝ գերազանցելով 614D մուտացիաները:

Մուտացված տարբերակների հիմնական հատկանիշներն են՝

B117

  • ամբողջական անվանումը ՝ 20I/501Y.V1 Variant of Concern (VOC) 202012/01

B1351

  • ամբողջական անվանումը՝ 20H/501Y.V2

P1

  • առաջին անգամ ի հայտ է եկել Բրազիլիայում

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store