Ի՞նչ է պետք իմանալ Անտիգեն թեստերի մասին

CoronaTest
3 min readApr 2, 2021

--

Ինչպես գիտեք՝ կորոնավիրուսի համար նախատեսված թեստերն են ՊՇՌ-ն, Հակամարմնի թեստը և Անտիգենը։ Թեստերի հիմնական նպատակը կորոնավիրուսային համաճարակի առկայության բացահայտումն է մարդու օրգանիզմում։ Թեստերի մանրամասն նկարագրությունն ու դրանց տարբերությունը համառոտ ներկայացված է մեր նախորդ հոդվածում։

Սակայն այս հոդվածում խոսելու ենք միայն անտիգեն թեստի վերաբերյալ։

COVID-19 դեպքերի ավելացման կամ կայունացման արդյունքում, աճում է ճշգրիտ, զգայուն և դյուրին օգտագործման ախտորոշիչ սարքերի անհրաժեշտությունը: Ուստի մշակվել են ՊՇՌ տեխնիկայի նման թեստեր՝ նոր վարակված մարդկանց ախտորոշումն ու հետևելիությունը հեշտացնելու համար։

Անտիգեն թեստերը հարմար են արագ և պարբերական թեստավորման համար։ Թեստավորումը կարող է իրականացվել տանը, օդանավակայանում, աշխատավայրում, համալսարաններում, սուպերմարկետներում, և այլ վայրերում՝ առանց լաբորատոր միջամտության։

Թեստավորման ընթացքում SARS-CoV-2 անտիգենները, որոնք հնարավոր է առկա լինեն նմուշի մեջ, միանում են թեստում առկա հակամարմնային նանոմասնիկներին:

COVID-19 անտիգենի արագ թեստի օգտագործումը թույլ է տալիս հայտնաբերել SARS-CoV-2 վիրուսի անտիգենների առկայությունը մեր օրգանիզմում և նախնական մեկուսացման նախազգուշական միջոցներ ձեռնարկել` վիրուսի հետագա տարածումը նվազեցնելու համար:

Թեստի վրա առկա են երկու ցուցանիշներ՝ T(Test) և C(Control)։
Եթե T գծի մոտ երևա կարմիր գիծը, կնշանակի, որ արդյունքը դրական է:

Եթե ​​նմուշում անտիգեններ չկան և թեստային գծի շրջանում ոչ մի գունավոր գիծ չի հայտնվում, ապա արդյունքը բացասական է։ Որպես ընթացակարգային հսկողություն, կարմիր գիծը միշտ հայտնվում է © կառավարման (Control) գծի շրջանում`նշելով, որ թեստը պատշաճ կերպով աշխատում է, և որ թեստավորման բաղադրիչները գործել են ըստ նախատեսվածի:
Թեստավորումը կատարվում է քթից կամ կոկորդից հատուկ զոնդի միջոցով, իսկ արդյունքները հասանելի են լինում 15–20 րոպեի ընթացքում։

Քանի որ կորոնավիրուսի փոխանցումը տեղի է ունենում դրա ազդեցությունից օրեր անց, երբ վիրուսային բեռը հասնում է իր գագաթնակետին, թեստավորման հաճախականությունն ավելի է կարևորվում համաճարակի տարածումը դանդաղեցնելու համար։

Վերահսկողության այս մոտեցումը հնարավոր չէ կատարել ստանդարտ ՊՇՌ տեխնիկայի միջոցով, քանի որ ՊՇՌ նմուշառումից հետո բուժաշխատողը տեղափոխում է դրանք լիցենզավորված լաբորատորիաներ, որից հետո արդեն իսկ կատարվում է նմուշների թեստավորում։ Դա էլ իր հերթին պահանջում է մեկ կամ մի քանի օր արդյունքների համար, ստեղծում է խցանումներ, հերթեր, իսկ վարակը կարող է շարունակվել տարածվել մինչև արդյունքի հասանելիությունը:

Սա է պատճառը, որ առաջացավ բարձր զգայունությամբ հատուկ թեստերի անհրաժեշտությունը, ինչպիսիք են անտիգենային թեստերը, որոնք հնարավորություն կտան ավելի արագ արդյունքներ ստանալ և վերահսկել վարակի տարածումը։

Հիմա ո՞ր թեստն է անհրաժեշտ․անտիգենը թե՞ ՊՇՌ-ն։

ՊՇՌ թեստերը լայնածավալ գործածության մեջ էին կորոնավիրուսային հիվանդության սկզբնական շրջանից մինչ օրս, հետո տարածվեցին անտիգեն թեստերը, որոնք, թեպետ գործառույթով նման են ՊՇՌ թեստերին, էապես տարբերվում են դրանցից։

Նախ հասկանանք թեստերի տարբերությունն ու նմանությունը․
*Թեստավորումից առաջ պետք է հաշվի առնել որոշ գործառույթներ, որոնք թույլ կտան հասկանալ՝ որ թեստն է անհրեժեշտ։

  • ՊՇՌ թեստերը մշակվում են վիրուսի ՌՆԹ գենետիկական նյութը որոնելու համար
  • Անտիգեն թեստերը որոնում են վիրուսի սպիտակուցները
  • ՊՇՌ-ի դեպքում նմուշն ուղարկվում է լաբորատորիա
    *Լաբորատորիայում վիրուսի ՌՆԹ-ն ԴՆԹ-ի վերածելով պատրաստում են ԴՆԹ-ի միլիոնավոր օրինակներ: Այս գործընթացը կարող է տևել ժամեր, պահանջում է բարդ լաբորատոր սարքավորումներ
  • Անտիգեն թեստերը կարող են կատարվել անմիջապես տնային պայմաններում
    *Նմուշը խառնվում է հատուկ վիրուսային սպիտակուցներ առանձնացնող լուծույթի՝ ռեագենտի հետ, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել օրգանիզմում արտադրված հակագենները
  • ՊՇՌ-ի դեպքում արդյունքը պատրաստ է լինում 8–24 ժամվա ընթացքում
  • Անտիգենի դեպքում՝ մինչև 30 րոպեում

Երկուսն էլ ունեն բարձր զգայունություն և սպեցիֆիկություն

Եվ այսպես, իրենց մատչելիության, պարզ գործածության և արդյունքների արագ հասանելիության շնորհիվ, համաճարակի նվազեցման գործում անտիգեն թեստերը կարող են բավականին դրական ազդեցություն ունենալ։

--

--

CoronaTest

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.