Ռազմավարակ կամ պայքար համավարակի դեմ

Covid-19 համաճարակը վերահսկելու համար պարտադրված սահմանափակումների թուլացումը պահանջում է արդյունավետ թեստավորման ռազմավարություն:
Նման ռազմավարություն է պարբերական թեստավորումը, որը կարող է օգնել վերականգնել տնտեսությունը՝ նվազեցնելով Covid-19 դեպքերը:

Պատահական համընդհանուր թեստավորում

Թեստավորման առաջարկվող ռազմավարությունից մեկը` պատահական համընդհանուր թեստավորումն է, որի դեպքում թեստավորում է ամբողջ բնակչությունը ՝ ընտրվելով պատահականության սկզբունքով։ 2018-ին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Ռոմերը առաջարկեց Romer 2020 ռազմավարությունը: Նա պնդում է, որ օրական պատահականորեն թեստավորելով բնակչության 7%-ը և այնուհետև մեկուսացնելով դրական արդյունք ունեցողներին` հնարավոր կլինի նշանակալի կերպով նվազեցնել հիվանդացության կորը:

Թեստավորման մեկ այլ ռազմավարություն է թիրախավորված պարբերական թեստավորումը:

Այն ենթադրում է ռիսկային խմբերի շրջանակներում անհատների որոշակի պարբերականությամբ թեստավորում`ոչ պակաս, քան 10 օրը մեկ, իսկ ռեսուրսների առկայության դեպքում՝ նաև ավելի փոքր պարբերականությամբ։

  • վարակի մեծ ռիսկ ներկայացնողները (օր․ ՝ բանտապահներ և խնամակալներ),
  • տնից աշխատելու հնարավորություն չունեցողները (օր. ՝ շինարարության և արտադրության ոլորտի աշխատողներ),
  • կրթության ոլորտում աշխատողները և ուսանողները
  • սերտ կապերի մեկուսացումը
  • վարակի կանխարգելման և վերահսկման պրակտիկայի վերանայումը
  • ռազմավարության փոփոխությունը կամ վերանայումը
  • համալսարան մուտք գործելիս ներկայացնել անցաքարտ կամ հատուկ հավելված և մուտք գործել միայն բացասական արդյունքի դեպքում
  • եթե ունեն վարակելիության բարձր ռիսկ, անհրաժեշտ է թեստավորվել կարճ ինտերվալներով` հաճախակի պարբերականությամբ
  • Կոլորադո Մեսայի համալսարան
  • Ռայսի համալսարան, Հյուսթոն

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.

CoronaTest is an Armenian-based company that integrates COVID-19 tests right from the manufacturers and offers coronavirus testing at home or workplace.