Ռազմավարակ կամ պայքար համավարակի դեմ
Covid-19 համաճարակը վերահսկելու համար պարտադրված սահմանափակումների թուլացումը պահանջում է արդյունավետ թեստավորման ռազմավարություն:
Նման ռազմավարություն է պարբերական թեստավորումը, որը կարող է օգնել վերականգնել տնտեսությունը՝ նվազեցնելով Covid-19 դեպքերը:
Համաճարակի դեմ պայքարում մշակվել և դեռ մշակվում են արդյունավետ ռազմավարություններ, որոնցից երկուսը հետևյալն են՝
Պատահական համընդհանուր թեստավորում
Թեստավորման առաջարկվող ռազմավարությունից մեկը` պատահական համընդհանուր թեստավորումն է, որի դեպքում թեստավորում է ամբողջ բնակչությունը ՝ ընտրվելով պատահականության սկզբունքով։ 2018-ին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Ռոմերը առաջարկեց Romer 2020 ռազմավարությունը: Նա պնդում է, որ օրական պատահականորեն թեստավորելով բնակչության 7%-ը և այնուհետև մեկուսացնելով դրական արդյունք ունեցողներին` հնարավոր կլինի նշանակալի կերպով նվազեցնել հիվանդացության կորը:

Եթե դիտարկենք օրինակ ԱՄՆ-ն, որն ունի 300 միլիոն բնակչություն, թեստավորումների համար անհրաժեշտ կլինի օրական շուրջ 20 միլիոն թեստ: 60 միլիոն բնակչություն ունեցող Մեծ Բրիտանիայում օրեկան կպահանջվի շուրջ 8,5 միլիոն թեստ: Պատահական թեստավորման բացակասան կողմերից մեկը նաև այն է, որ այս ռազմավարության դեպքում անտեսվում են ասիմպտոմատիկ դեպքերը։ Այսպիսով, պատահական թեստավորումը լավագույն ռազմավարությունը չէ։
Թեստավորման մեկ այլ ռազմավարություն է թիրախավորված պարբերական թեստավորումը:
Այն ենթադրում է ռիսկային խմբերի շրջանակներում անհատների որոշակի պարբերականությամբ թեստավորում`ոչ պակաս, քան 10 օրը մեկ, իսկ ռեսուրսների առկայության դեպքում՝ նաև ավելի փոքր պարբերականությամբ։
Համաձայն այս ռազմավարության, թեստավորումներն իրականացվում են ընտրված խմբերի անհատների վրա՝ ելնելով վարակվելու և ուրիշներին վարակելու նրանց հավանականությունից։ Այս հավանականությունը կարելի է հասկանալ նրանց զբաղմունքից, աշխարհագրությունից և այլ գործոններից: Թիրախավորված պարբերական թեստավորումը կարող է նվազեցնել կամ անգամ վերացնել Covid-19-ի տարածումը այդ խմբերում։
Առավել ակնհայտ ու հրատապ է առողջապահության աշխատողների թեստավորումը, բայց պետք է հաշվի առնել նաև մյուս բոլոր այն խմբերը, որոնց անդամները հավանական վարակ տարածող են։
Այդ խմբերն են`
- մարդկանց հետ մեծ շփում ունեցողները (օր․ ՝ ավտոբուսի վարորդներ կամ սուպերմարկետի աշխատակիցներ),
- վարակի մեծ ռիսկ ներկայացնողները (օր․ ՝ բանտապահներ և խնամակալներ),
- տնից աշխատելու հնարավորություն չունեցողները (օր. ՝ շինարարության և արտադրության ոլորտի աշխատողներ),
- կրթության ոլորտում աշխատողները և ուսանողները
Սա թեստավորման սահմանափակ ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում է, քան ներկայումս կիրառվող ռազմավարությունը:
Թեստավորման ռազմավարությունը պետք է իրականացվի բոլոր այն դեպքերում, երբ արդյունքները կհանգեցնեն հատուկ գործողությունների, ինչպիսիք են՝
դրական թեստ ունեցողների մեկուսացումը,
- դեպքի բացահայտումից հետո կապի որոնումը,
- սերտ կապերի մեկուսացումը
- վարակի կանխարգելման և վերահսկման պրակտիկայի վերանայումը
- ռազմավարության փոփոխությունը կամ վերանայումը
Մասսայական թեստերի միջոցով կորոնավիրուսի հետագա տարածման նվազեցման համար նախատեսված այս ռազմավարությունն արդեն իսկ գործածության մեջ է ԱՄՆ-ի որոշ համալսարաններում։
Համալսարաններից մեկը՝ Իլինոյսի համալսարանը, մինչ օրս կատարել է 25,000 ՊՇՌ թեստեր։
20 շաբաթվա ընթացքում նախատեսվում են կատարվել 625 ՊՇՌ թեստեր։ 2021թ․ 2-րդ կիսամյակի ժամանակ կատարվելիք ՊՇՌ թեստերը նախատեսվում են չգերազանցել 12,000-ը։

Համալսարան մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2 բացասական արդյունքներ 3 օր տարբերությամբ։ Իսկ թեստավորման պայմանները հետևյալն են՝
- շաբաթական 2 անգամ անցնել թեստավորում
- համալսարան մուտք գործելիս ներկայացնել անցաքարտ կամ հատուկ հավելված և մուտք գործել միայն բացասական արդյունքի դեպքում
- եթե ունեն վարակելիության բարձր ռիսկ, անհրաժեշտ է թեստավորվել կարճ ինտերվալներով` հաճախակի պարբերականությամբ
Համալսարանը նաև կատարել է անտիգեն թեստավորումներ, որը ժամանակային առումով առավել արդյունավետ է։ Եթե ՊՇՌ թեստի արդյունքների համար պահանջվում էին օրեր, անտիգենը համալսարանին հնարավորություն տվեց պարզել ուսանողների և անձնակազմի վիճակը ընդամենը մի քանի շամվա ընթացքում։ Ավելին, անտիգեն թեստերը ՊՇՌ-ից բավականին մատչելի են։
Կատարված թեստերի արդյունքում հնարավոր է եղել բավականին վաղ ժամանակահատվածում հայտնաբերել վարակվածների թիվը և ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Պարբերական թեստավորման մեկ այլ օրինակ է Վաշինգտոնի համալսարանը, (ուսանողների քանակ՝ 30,000) որի ուսանողական հանգրվանը, դարձավ համաճարակի բռնկման պատճառ։
Աշնանը կատարված ռազմավարությունը շաբաթական թիրախավորված ՊՇՌ թեստավորումն էր, բացասական արդյունքի դեպքում ուսանողներից պահանջվում էր պարտադիր կրել դիմակ ներսում և դրսում, պահպանել 1,5 մետր հեռավորությունը և այլ սահմանապակումներ։
Իսկ գարնանային կիսամյակին համալսարան վերադառնալու համար ուսանողները պարտադիր պետք է անցնեն ՊՇՌ թեստավորում՝ բացասական արդյունքով։
Մեկ այլ օրինակ է Գրինսբորոյի Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական և տեխնիկական պետական համալսարանը (ուսանողների քանակը հանրակացարանում, որտեղ գրանցվել է համաճարակի բռնկում՝ 8,000) ։
Համալսարանը որդեգրեց ՊՇՌ թեստավորման ռազմավարությունը, որի ժամանակ թեստավորվում էին միայն սիմպտոմատիկ ուսանողները, իսկ արդյունքները պարզ էին լինում 5–6 օրվա ընթացքում։ Սակայն արդեն սեպտեմբերի 28-ից համալսարանը սկսեց կատարել նաև անտիգեն թեսարդյոտավորում՝ ավելի արագ արդյունքներ գրանցելու նպատակով։
1 շաբաթում թեստավորվել են 1000 ուսանող՝ անտիգեն և ՊՇՌ մեթոդներով, ավելին, անտիգեն թեստի շնորհիվ հնարավոր է եղել 160 ուսանողի ուղարկել անհապաղ մեկուսացման։
Պարբերական թեստավորման անցած այլ համալսարանները հետևյալն են՝
- Վիսկոնսին — Մեդիսոն համալսարան
- Կոլորադո Մեսայի համալսարան
- Ռայսի համալսարան, Հյուսթոն
Այսպիսով, թեստավորման ռազմավարությունը պետք է լինի արդյունավետ միջոց դառնա՝ նվազեցնելու COVID-19-ի տարածումը՝ օգտագործելով տնտեսական փոքր ծախսեր։

Թիրախավորված պարբերական թեստավորումը կլինի արդյունավետ, եթե նրանք, ովքեր կարող են աշխատել տնից, շարունակեն այդպես անել, կենսաթոշակառուները լինեն առավել զգոն, իսկ հասարակական վայրերում պահպանվեն հակահամաճարակային կանոնները։ Այս դեպքում, այն ոլորտները, որոնք չեն կարող գործել հեռավար, կարող են արագ և ապահով անցում կատարել բնականոն աշխատանքի։